Նորություններ
12.02.2021
Վճարիր անհպում, հպվիր որքան ուզում ես։ Իդրամն ու IDBank-ը համատեղ խաղարկում են 2 հատ FIAT 500։ Մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 12-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ Իդրամով կատարել միանվագ առնվազն 1,000 դրամի QR/NFC անհպում վճարում կամ կանոններով նախատեսված այլ վճարումներ և ստանալ խաղարկության էլեկտրոնային կտրոն Իդրամ հաշվում։ Կտրոնը տպելու անհրաժեշտություն չկա։
Վճարման տարբերակն ընտրելով Ռոքեթ Լայնը` կստանաք խաղարկության միանգամից 3 կտրոն՝ այ...
27.01.2021
Հարգելի օգտատերեր, տեղեկացնում ենք, որ հունվարի 28-ին ընկերության Գլխամասային գրասենյակը և Արմավիր մասնաճյուղը չեն գործի:
Զանգերի և առցանց սպասարկման կենտրոնը, տեխնիկական աջակցման կենտրոնը և Երևան մոլ մասնաճյուղը հասանելի կլինեն բնականոն աշխատանքային գրաֆիկով։
20.01.2021
Հարգելի օգտատերեր,
տեղեկացնում ենք, որ դեպի Yandex Money և հետադարձ փոխանցումները ժամանակավորապես դադարեցված են Yandex ընկերության կողմից։ Փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հրամանով, ըստ որի ոչ ռեզիդենտ ընկերությունների և/կամ ֆիզիկական անձանց միջոցների գործարքները սահմանափակված են։
Համագործակցության վերականգնման կամ այլ փոփոխությունների մասին հավելյալ կտեղեկացնենք։