«Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում:
Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն (պետական գրանցման վկայական), որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13»):
«Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:
ԿԲ խորհրդի 2016 թ. մարտի 31-ի որոշմամբ՝ «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:
«Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝
- տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,
- հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք
- կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները՝ կրճատելով տարածությունը և ժամանակը՝ մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար:
«Իդրամ» վճարային համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:
Առաջնորդվելով իր նպատակներով 2012 թ.-ին «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին հայկական բջջային դրամապանակը, որը հաճախորդների շրջանում մեծ հետաքրքրություն ստեղծեց՝ շատերի համար դառնալով վճարման հարմարավետ գործիք:
Բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS և Android հարթակներում:
Գլխամասային գրասենյակ՝ Նալբանդյան 48/1, «Սախարով» բիզնես կենտրոն, Երևան 0010, ՀՀ, հեռ.՝ 060 705 700, էլ. փոստ՝ info@idram.am