Ընկերության կողմից ձեզ մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջացած բողոքները բավարարվում են համաձայն ստորև բերված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի հավելված 9-ի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 225-Ն որոշման հավելված 2-ի:
Հավելված 9 – 1
Հավելված 9 – 2
Հավելված 2 – 1
Հավելված 2 – 2
Դիմումները հնարավոր է ուղղել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով` համաձայն «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների:
Հնարավոր սխալները, բողոքները և վեճերը կարելի է կարգավորել՝ ըստ ընթացակարգի:
Բողոքների լրացման հայտի ձևին կարող եք ծանոթանալ` անցնելով ստորև բերված հղումով.
Բողոքի հայտ
Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հնարավորություն ունեն նաև ներկայացնելու ընկերության եւ հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները "Ֆինանսական համակարգի հաշտարարին":