U!Pay դրամապանակի սպասարկումն իրականացնում է ԻԴՐԱՄ վճարային համակարգը: Դրամապանակը գործում է 2016 թվականից և հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:
U!Pay դրամապանակով հնարավոր է իրականացնել կոմունալ, բջջային և ինտերնետ կապի, հեռուստատեսության, ավտոկայանատեղիի, ՃՈ տուգանքների, գույքահարկի, սոցիալական ցանցերի և այլ վճարումներ, կատարել վարկերի մարում և դրամական փոխանցումներ U!Pay կամ ԻԴՐԱՄ օգտատերերի, այլ վճարային համակարգեր կամ բանկային հաշիվների:
U!Pay դրամապանակում գրանցումն իրականացվում է բջջային հեռախոսահամարով: