Առցանց Սպասարկում
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել Վճարել Փոխանցել Cashback
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
26.04.2019
Իդրամը՝ նոր դեմքով և հնարավորություններով
Իդրամը՝ նոր դեմքով և հնարավորություններով

«Իդրամ» վճարահաշվարկային համակարգը հանդես է եկել նոր տեսքով և
հնարավորություններով` ներկայացնելով նորացված ու կատարելագործված բջջային
հավելվածն ու կայքը։
Այս փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են
համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։
«Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում
Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք
փորձել ենք մի քայլ առաջ նայել ու մեր օգտատերերին առաջարկել միջազգային
ստանդարտներին համապատասխան առաջադեմ ծառայություններ, որոնք ժամանակի
հրամայականն են եղել։ Այսօր արդեն Idram-ը հասել է մի կետի, որից այնկողմ այլևս
անհրաժեշտ են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին փոփոխություններ՝ մեր օգտատերերին
առաջարկելու նոր գաղափարախոսություն և որակապես բոլորովին այլ մակարդակի
միջավայր ու ծառայություններ, ուստի այս ամենը խիստ տրամաբանական
շարունակությունն է անցած տարի հայտարարված փոփոխությունների՝ կապված նոր թվային
հարթակի ստեղծման հետ»,- ասել է Արսեն Քդենյանը։
Հիշեցնենք, Idram-ը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր IDBank-ի հետ համատեղ նոր
թվային հարթակի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին բջջային
հավելվածի և վեբ ինտերֆեյսի միջոցով՝ միասնական հարթակում ստանալ և
վճարահաշվարկային, և բանկային ծառայություններ, որոնք համապատասխանաբար
առաջարկելու են Idram-ը, IDBank-ն ու հարթակի այլ գործընկերները ։ Բացի այդ
բջջային հավելվածով հնարավոր է գործընկեր խանութներում և ռեստորաններում կատարել
անհպում վճարումներ QR-կոդով, NFC-ի միջոցով՝ ստանալով ակնթարթային Cashback
Idram-ի դրամապանակին։ Հարթակն ունի այլ առավելություններ ևս։
Idram-ը ներկայացրել է նաև նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու
կայքը, որում ընդգրկված ծառայությունների ցանկն ու գործիքակազմը շարունակաբար
համալրվելու են առաջիկա շաբաթների ընթացքում։