Առցանց Սպասարկում
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել Վճարել Փոխանցել Cashback
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
14.03.2020
«Հպվիր երազանքիդ» վիճակախաղի անցկացման կարգի մասին փոփոխություն
«Հպվիր երազանքիդ» վիճակախաղի անցկացման կարգի մասին փոփոխություն

Հաշվի առնելով «Իդրամ» ՍՊԸ-ի կողմից անցկացվող «Հպվիր երազանքիդ» վիճակախաղի բազմաթիվ մասնակիցների խնդրանքը, վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ շահարկումները, ինչպես նաև՝ Իդրամ ընկերության կողմից՝ մարտի 12-ի վաղ առավոտյան, ՀՀ առողջապահության նախարարին ուղղված նամակի պատասխան հորդորի, Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի՝ N Լ-015/20 որոշման համաձայն (որոշումը տեղադրված է ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում), չեղարկվում է սույն թվականի մարտի 15-ին՝ ժամը 19։00-ին Երևան Մոլում կայանալիք Renault Arkana ավտոմեքենայի խաղարկության միջոցառումը։

Ընկերության տնօրենի նույն որոշմամբ, խաղարկությունը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ, որը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 23։00-ին։ Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում և YouTube-յան պաշտոնական ալիքում։ Ուղիղ հեռարձակմամբ խաղարկությունը հասանելի կլինի նաև NEWS.am ​ և 1in.am​ կայքերում։

Ավաղ, փոփոխություններով պայմանավորված, չեղարկվել է նաև Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ շոու ծրագիրը, ինչի համար հայցում ենք նրանց երկրպագուների ներողամտությունը՝ ակնկալելով վերջիններիս փոխըմբռնումը։

Խաղարկության մասնակիցներին խնդրում ենք համոզվել, որ հեռարձակման ժամանակ առկա է անձնագիրը/ID քարտը, Իդրամ հաշվում գրանցված հեռախոսահամարը լինելու է հասանելի, հաշվետիրոջ մոտ, և տվյալ պահին հասանելիություն կունենա նաև Իդրամ դրամապանակին։