Հարգելի օգտատերեր, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի համագործակցում միջնորդ անձանց կամ որևէ վարկային կազմակերպության հետ՝ վարկեր տրամադրելու համար։ Իդրամի միջոցով կարող եք դիմել միայն IDBank-ի և Global Credit ՈւՎԿ-ի կողմից տրամադրվող վարկերի համար՝ անմիջապես Ձեր դրամապանակից։ Ցանկացած նոր բանկի և/կամ վարկային կազմակերպության հետ համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվում է սոց․ կայքերում՝ ընկերության պաշտոնական էջերում, և Idram.am կայքում։
Հորդորում ենք դրսևորել զգոնություն և զերծ մնալ անհայտ ծագման վարկային միջնորդների հետ փոխհարաբերություններից և երրորդ անձանց Ձեր անձնական տվյալները տրամադրելուց։ Եթե արդեն հայտնվել եք նմանատիպ իրավիճակում և տրամադրել Ձեր անձնական տվյալները կամ Իդրամ հաշվի Պին կոդը/գաղտնաբառը, ապա խնդրում ենք անհապաղ փոխել Ձեր Իդրամ հաշվի գաղտնաբառը և Պին կոդը, ինչպես նաև անհապաղ դիմել Իդրամ ընկերությանը և հաղորդում ներկայացնել ոստիկանություն։
Նորություններ
09.04.2020
Իդրամի միջոցով տրամադրվող վարկերի մասին հայտարարություն