Առցանց սպասարկում
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել Վճարել Փոխանցել Անհպում վճարումեր Cashback
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
10.04.2020
Իդրամը սկսում է համագործակցություն Սովկոմբանկի հետ
Իդրամը սկսում է համագործակցություն Սովկոմբանկի հետ

Իդրամ ընկերությունը IDBank-ի հետ համատեղ Սովկոմբանկի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում ռազմավարական գործընկերության մասին։ Կողմերը մտադիր են համագործակցել Ռուսաստանի և Հայաստանի օգտատերերին «Սովկոմբանկ» ԲԲԸ-ում և «Իդրամ» ՍՊԸ-ում բացված հաշիվների և էլեկտրոնային դրամապանակների համալրման հնարավորության տրամադրման ոլորտում: Գործընկերության առաջին փուլի շրջանակներում մասնակիցները Ռուսաստանի Դաշնությունում հիմնել են նոր ընկերություն, որը զբաղվելու է նորարարական ֆինտեխ լուծումների մշակմամբ: Ընկերության հիմնական ուշադրության կենտրոնում կլինեն նախագծերը, որոնք առաջին հերթին ուղղված են բանկային գործառնությունների իրականացման հարմարավետության բարձրացմանը, վճարումների անցկացման տեխնոլոգիաների պարզեցմանը և հաճախորդների միջև փոխանցումների իրականացմանը:

Տեխնոլոգիական ֆինանսական ծառայությունների ստեղծման փորձի միավորումը  համագործակցության մասնակից երկրներից յուրաքանչյուրում իր հաճախորդների համար թույլ կտա ստանալ սիներգետիկ էֆեկտ՝ ռազմավարական նպատակներին հասնելու համար։

 

Սերգեյ Խոտիմսկի, «Սովկոմբանկի» վարչության նախագահի առաջին տեղակալ․


«Երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հիմքը կդառնա Ռուսաստանում և Հայաստանում ֆինանսական լուծումների հնարավորությունների ընդլայնումը։  Առաջին փուլում հաճախորդները կկարողանան ակնթարթային միջսահմանային բանկային գործարքներ կատարել ՌԴ-ի ավելի քան 1 000 բնակավայրերում տեղակայված մեր վճարային տերմինալների միջոցով, ինչը կնպաստի երկու երկրներում էլ անկանխիկ հաշվարկային համակարգի զարգացմանը»:
 
Արսեն Քդենյան, «Իդրամ» ՍՊԸ-ի տնօրեն․

«Ռուսական առաջատար բանկերից մեկի հետ համատեղ ընկերության ստեղծումն արտացոլում է մեր ընտրած ռազմավարության ճշգրտությունը առանցքային ծառայությունների  թվայնացման վերաբերյալ։ Մենք շատ հետաքրքիր է  Sovkombank -ի ստեղծած հաճախորդների հեռահար սպասարկման փորձը։ Միևնույն ժամանակ, մեր հաճախորդների էլեկտրոնային դրամապանակների, ինչպես նաև ՀՀ-ում մեր գործընկեր IDBank-ի հաճախորդների քարտերի համալրման հնարավորությունը Սովկոմբանկի հետ համատեղ թույլ կտա տրամադրել դրամական միջոցներ ստանալու հավելյալ հարմարավետ միջոցներ»:
 
Ֆելիքս Խաչատրյան, «Բջջային վճարումներ» ՍՊԸ-ի տնօրեն․

«Համագործակցության շրջանակներում ստեղծված ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ ֆինանսական լուծումների մշակում ՝ հետագայում ընդլայնելով դեպի ԱՊՀ երկրներ։ Ընթացիկ իրավիճակում տեխնոլոգիապես արդյունավետ միջսահմանային վճարային լուծումների ստեղծումը հատկապես արդիական է»: