Իդրամը և IDBank-ը ներկայացնում են Ռոքեթ Լայնը՝ հեղափոխական թվային գործիք անհպում և առցանց գնումների ոլորտում։ Ռոքեթ Լայնն անհատական սահմանաչափ է IDBank-ից, որը հնարավորություն է տալիս գնումից հետո վճարել 3 կամ 6 ամիս անց՝ երբ կցանկանաք։
Ռոքեթ Լայնով հնարավոր է կատարել վճարում 3000-ից ավելի վաճառակետերում, 300-ից ավել ծառայությունների համար և 300-ից ավելի առցանց խանութներում՝ 3000 դրամ և ավելի գնումների դեպքում։ Այն կիրառելի է բոլոր վայրերում, որտեղ առկա է Իդրամով վճարման հնարավորություն։
IDBank-ի կողմից նախապես հաստատված նվազագույն սահմանաչափը Ռոքեթ Լայնի համար 10․000 ՀՀ դրամ է, սակայն այն կարելի է բարձրացնել ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ։
Ռոքեթ Լայնը ՝
- չունի մարման պարտադիր գրաֆիկ․ կարող եք վճարել միանգամից կամ մաս-մաս,
- հնարավորություն է տալիս վճարել նույնիսկ ծառայությունների եւ առօրյա գնումների համար սուպերմարկետում, ռեստորաններում, դեղատներում և այլն,
- աշխատում է և՛ հավելվածով, և՛ վեբ տարբերակով,
- արագ է, հավելյալ թղթաբանություն չի պահանջում ո՛չ գնորդից, և ո՛չ էլ վաճառողից․ ամեն ինչ օնլայն է և արագ։
Ձեզ համար նախահաստատված սահմանաչափը կարող եք տեսնել Իդրամ հավելվածում կամ idram.am կայքում։
Ռոքեթ Լայն
Ստացիր հիմա, վճարիր հետո