Առցանց սպասարկում
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել Վճարել Փոխանցել Անհպում վճարումեր Cashback
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
11.09.2020
Ամփոփվեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը
Ամփոփվեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը

Ամփոփվեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության առաջին փուլը։ Ինչպես և հայտարարել էինք, հունիսի 5-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Իդրամ հավելվածի, կայքի, idbanking.am առցանց հարթակի, IDBank-ի և Իդրամի տերմինալների միջոցով կատարված ցանկացած վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից 1 դրամ փոխանցել են նախաձեռնությանը։

Արդյունքում հավաքվել է 5 մլն 34 հազար 750 ՀՀ դրամ, որով Տավուշի և Լոռու սահմանամերձ և լեռնային գոտիների աշակերտների համար ձեռք են բերվել համակարգիչներ հեռավար կրթությունը շարունակելու համար։ Ընդ որում IDBank-ը հավելյալ գումար է հատկացրել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ձեռք բերել ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներին համապատասխան 50 համակարգիչ։

Բարեգործության միջազգային օրը համակարգիչներից 13-ը հանձնվել է ԿԳՄՍ նախարարությանը՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի աշակերտներին տրամադրելու նպատակով, իսկ մյուս մասը Լոռու մարզպետարանին՝ մարզի լեռնային գյուղերի երեխաներին փոխանցելու համար։ Հատկանշական է, որ համակարգիչները տրամադրվել են այն աշակերտներին, ովքեր առողջական խնդիրների պատճառով կրթությունը շարունակելու են հեռավար տարբերակով։ 

Սա երկու ընկերությունների նախաձեռնությամբ, բայց հազարավոր հաճախորդների բարի կամքով ձեռք բերված արդյունք է, ինչի համար հատուկ շնորհակալություն Իդրամի և IDBank-ի հաճախորդներին։