Օգոստոսի 24-ից մեկնարկել է «Մի դրամի ուժը» ծրագրի երկրորդ փուլը։
Քանի որ Ծիծեռնակաբերի հուշահամալիրի հարակից այգում այս ամռանը տեղի ունեցած խոշոր հրդեհը զգալի վնաս է պատճառել շրջակա միջավայրին, Իդրամն ու IDBank-ը Armenia Tree Project-ի հետ միասին որոշում կայացրեցին Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ողջ գումարն ուղղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում ծառատունկ իրականացնելուն:
Հիշեցնենք, որ ծրագրի մաս կարող եք դառնալ պարզապես վճարումներ կատարելով Իդրամով, idbanking.am-ով, IDBank-ի և Իդրամի տերմինալներով, իսկ ընկերություններն ամեն վճարման համար իրենց ֆինանսական միջոցներից 1 դրամ կփոխանցեն «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։