Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Մեր մասին

 «Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում:

Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն (պետական գրանցման վկայական), որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13»):

«Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:

ԿԲ խորհրդի 2016 թ. մարտի 31-ի որոշմամբ՝ «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:

«Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝

  • տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,
  • հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք
  • կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները՝ կրճատելով տարածությունը և ժամանակը՝ մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար:

«Իդրամ» վճարային համակարգի կայքը հասանելի է 3 լեզուներով և կայքի միջոցով հնարավոր է իրականացնել վճարումներ ծառայություն մատուցող ավելի քան 100 գործընկերների օգտին:

Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը

Առաջնորդվելով իր նպատակներով 2012 թ.-ին «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին հայկական բջջային դրամապանակը, որը հաճախորդների շրջանում մեծ հետաքրքրություն ստեղծեց՝ շատերի համար դառնալով վճարման հարմարավետ գործիք:

Բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS և Android հարթակներում:

Գլխամասային գրասենյակ՝  Նալբանդյան 48/1, «Սախարով» բիզնես կենտրոն, Երևան 0010, ՀՀ, հեռ.՝ 060 700 700, էլ. փոստ՝ info@idram.am

Ֆինքա ՈւՎԿ վարկերի մարման պայմանների փոփոխություն
Հարգելի օգտատերեր, Հայտնում ենք, որ Ֆինքա ՈւՎԿ-ի նախաձեռնությամբ ժամանակավորապես դադարեցվել է վերջինիս վարկերի առցանց վճարման ծառայությունն ԻԴՐԱՄ-ով։ ԻԴՐԱՄ թիմը հոգալով իր հաճախորդների սպասարկման որակի ապահովման և հարմարավետության համար, շուտով Ֆինքա ՈւՎԿ-ի վարկառուներին հնարավորություն կընձեռնվի իրենց վճարումներն ԻԴՐ...
Ամանորյա աշխատանքային գրաֆիկ
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր. Երկ. Մասնաճյուղեր 31.12.2018 01.01.2019 02.01.2019 03.01.2019 04.01.2019 05.01.2019 06.01.2019 07.01.2019 Գլխամասային գրասենյակ 10։00-14։00 10։00-14։00 10։00-14։00 Օհանով City 09:00-19:00 10:00-19:00 10:00-19:00 1...