Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
27.10.2018
Մեկ հարթակ՝ բազմաթիվ ծառայություններ․ Idram-ը բաց թվային հարթակ է գործարկելու
Մեկ հարթակ՝ բազմաթիվ ծառայություններ․ Idram-ը բաց թվային հարթակ է գործարկելու

Idram-ը հոկտեմբերի 20-ին հայտարարեց նոր թվային հարթակի՝ մոտ ապագայում գործարկման մասին․

Հայֆիլմում կայացած Galactic City շոու- համերգով, որի հյուրերն էին աշխարհահռչակ վինիլ
արտիստներ Գերմանիայից և Հայաստանից, ազդարարվեց Idram-ի և IDBank-ի համագործակցությունը։
Ընկերությունները Ֆուտուրիստիկ ձևաչափի show-room-ում յուրահատուկ մատուցմամբ ներկայացրեցին
գործակցության ձևաչափը․ շուտով մեկ ընդհանուր թվային հարթակում յուրաքանչյուր ընկերություն
կառաջարկի ծառայությունների իր փաթեթը։
Idram-ի ներկայացուցիչների խոսքով, նոր հարթակը հնարավորություն կտա օգտատերերին մոբայլ
հավելվածի և վեբ ինտերֆեյսի միջոցով հեռահար սկզբունքով բացել հաշիվներ, կցել միջազգային
վճարային համակարգի ցանկացած քարտեր, վճարել ավելի քան 200 ծառայությունների դիմաց, Idram-ի
գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները և բանկային
հաշիվներին փոխանցել դրամական միջոցներ, գործընկեր խանութներում և ռեստորաններում վճարումները
կատարել QR-կոդով՝ ստանալով Cash back և այլ առավելություններ։
«Օգտատերը մեզ համար գլխավոր արժեք է։ Այս տարիների ընթացքում հենց նրանց լոյալությունն ու
պահանջներն են նպաստել ընկերության և մեր ծառայությունների զարգացմանը։ Այժմ եկել է նոր, որակյալ
շուկայի ժամանակը, որը կոչված է բավարարել և, նույնիսկ, կանխատեսել տեխնոլոգիական առաջընթացը
գնահատող մեր հաճախորդների պահանջմունքները։ Հուսով եմ՝ մեր ներկայիս հաճախորդները կգնահատեն
նոր թվային հարթակի առավելությունները, քանի որ բացի Idram-ի կողմից առաջարկվող
ծառայություններից նրանք հնարավորություն կունենան օգտվել մոբայլ հավելվածի և վեբ-ինտերֆեյսի
միասնական հարթակից։ Հարթակի առաջին Բանկ-գործընկերներից է IDBank-ը։ Գործընկեր
կազմակերպությունները, լրացնելով մեկը մյուսի ծառայությունները, կտրամադրեն լավագույն
հաճախորդամետ գործիքակազմ»,- իր խոսքում նշել է Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանը։
IDBank-ի Թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանն իր հերթին ասել է, որ նշված թվային հարթակի
ստեղծման և զարգացման մեջ յուրաքանչյուր կողմ ներդնելու է իր կողմից առավել արդյունավետ և
հարմարավետ մշակված գործիքակազմն ու ֆինանսական ծառայությունների փաթեթը՝ երկու
ընկերությունների հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ստանալ տարբեր ֆինանսական
ծառայություններ մեկ ընդհանուր պատուհանի միջոցով։ «Մենք ընտրել ենք համագործակցության այս
ճանապարհը, քանի որ սա Բանկին հնարավորություն կտա իր թվայնացման ռազմավարության իրացման
ճանապարհին, օգտագործելով շուկայում արդեն կայացած և գործուն ձեռքբերումները, հաճախորդներին
առաջարկել ժամանակակից թվային լուծումներ»,-ասել է Առաքելյանը։
Հարթակի զարգացումն ունենալու է մի քանի փուլ՝ երկու ընկերությունների հաճախորդներին
հնարավորություն տալով քայլ առ քայլ ծանոթանալու և օգտվելու շարունակաբար ավելացվող

ծառայությունների ցանկից։ Էլեկտրոնային վճարային համակարգերի ոլորտում առաջատար ընկերության
օգտատերերը շուտով կծանոթանան նաև արտաքուստ վերափոխված Idram-ի հետ։