Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Նորություններ
14.11.2018
Իդրամը գործարկել է NFC անհպում վճարումներ սմարթֆոնով
Իդրամը գործարկել է NFC անհպում վճարումներ սմարթֆոնով

Իդրամի օգտատերերն արդեն հնարավորություն ունեն օգտվել սմարթֆոնով NFC անհպում վճարումներից։ Այս ծառայությունը հասանելի է Իդրամի այն օգտատերերի համար, ում IOS և Android օպերացիոն համակարգերով սմարթֆոնները հնարավորություն ունեն աշխատել NFC տեխնոլոգիայով։

«Սա հայկական շուկայում սմարթֆոնների միջոցով NFC անհպում վճարումների տեխնոլոգիայի առաջին ներդրումն է։ Այս պահին պիլոտային ծրագիրն արդեն գործում է Իդրամի գործընկեր «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում: Ինչպես QR-վճարումների դեպքում, որոնք, ի դեպ, Իդրամը գործարկել էր դեռևս 2016թ-ին, NFC տեխնոլոգիան ևս մենք պատրաստվում ենք ներդնել սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտի մեր գործընկերների մոտ։ Այս տեխնոլոգիան մեր օգտատերերին հնարավորություն կտա ավելի պարզեցված ու արագ վճարումներ իրականացնել, ուղարկել վճարման հարցում կամ ստանալ գումարի վերադարձ (cashback)՝ անկախ վճարման եղանակից, իսկ առևտրի կետերը կստանան անկանխիկ վճարումների ևս մեկ ժամանակակից գործիք»,-նշել է Իդրամի գլխավոր տնօրեն Արսեն Քդենյանը։ Նա նաև ասել է, որ Իդրամը շարունակելու է զարգացնել անհպում վճարումների տեխնոլոգիաները՝ դրանք օգտատերերի ավելի լայն շրջանակի համար հասանելի և հարմարավետ դարձնելու համար։